Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/4/2022
share

Գյուղատնտեսությունը ավելի քան երբևէ քաղաքականության փոփոխության կարիք ունի

Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը, համաճարակը ևս մեկ ազդակ է, որ գյուղատնտեսությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հռչակվի Հայաստանում։ Հատկապես, որ տարածաշրջանում պատերազմական իրավիճակով պայմանավորված երկրները միմյանց սպառնում են փոխադարձ սանկցիաներով։ Մասնագետներն էլ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս պարենի դեֆիցիտի վերաբերյալ հայտարարություններով։
Մինչդեռ, Հայաստանում հատկապես ցանքի եռուզեռի ժամանակ գյուղացին բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից մեկը մատչելի գնով սերմացուի ձեռքբերումն է։ Անասնակերի պակասի խնդրի առաջ է կանգնում գյուղացին նաև իրար հաջորդող երաշտի պատճառով։ Դժվարացել է առվույտի, կորնգանի և վարսակի  սերմերի ձեռքբերումը, դրանք ոչ միայն դժվար են ճարվում, այլև շատ են թանկացել: Վարսակի գները հասնում են մինչև 3000, իսկ կորնգանինը՝ մինչև 850 դրամի։  
Սերմացու ներկրող ընկերությունները դժգոհում են ներկրման պայմաններից․ ասում են՝ Եվրոպայից առվույտի սերմի ներկրումը տևում է 20-25 օր։ Առաջարկում են ավելի պարզեցնել գործընթացը և ավելի մատչելի տուրքեր սահմանել, որպեսզի ՀՀ-ում վաճառքի գինը ավելի մատչելի լինի գյուղացիների համար։ Անասնակերի պաշարի ավելացմանը կնպաստի նաև այլ խոտաբույսերի սերմերի ներկրումը, ասում են գյուղացիները։ Օրինակ սուդանի խոտը, մոգարը, որոնց կանաչ զանգվածը ունի մեծ կերային միավոր և հեշտ է յուրացվում կենդանիների օրգանիզմների կողմից։ Կորեկի մշակումը վերսկսելը ևս նպատակահարմար է։ Անասնակերի խնդրի կարգավորումը կկանխի անասնագլխաքանակի կրճատումը։ Հետևաբար՝ կանխատեսվող կաթի ու կաթնամթերքի դեֆիցիտը։ Հատկապես, որ արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանին անցան այն տարածքները, որոնք ապահովում էին ՀՀ հացահատիկի պահանջարկի զգալի մասը։ 
Գյուղացիներն ասում են, որ հացահատիկի մշակության հարցում  ևս նորամուծություններ են պետք։  
  cvmedia.am Քաղաքացիական լրագրող՝ Արա Ստեփանյան

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook